Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականին դեռեւս չեն միացել Անդրե Չալըշըրը, Վարազդատ Հարոյանն ու Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցենք, որ Հայաստանը սեպտեմբերի 5-ին եւ 8-ին ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի շրջանակներում մրցելու է Իտալիայի ու Բոսնիա եւ Հերցեգեվինայի հավաքականների դեմ: