Որտեղ է արդարությունը. բժիշկներն ահազանգում են նախարարի հրամանի մասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ աշխատանքից հեռացնում են ստեղծող ու կառուցող ղեկավարի, ով աշխատում էր միայն կենտրոնի զարգացման ու բարգավաճման նպատակով:
Հեռացնում են … առանց որևէ պատճառի:
Հեղափոխությունից հետո մեր կենտրոնում բավականին ինտենսիվ ստուգումներ էին: Ինչ էին կորցրել ու ինչ էին փնտրում ? Արդյունքը – 0 թերացումներ, 0 չարաշահումներ, 0 խախտումներ:
ՈՒ դրանից հետո հեռացնում են մի մարդու, ով գիշերն ու ցերեկը մեկ արած, սեփական եռանդի ու սեփական առողջության, սեփական միջոցների շնորհիվ միայն օրեցօր զարգացնում ու կատարելագործում էր կենտրոնը:
Էսօր նախարարության մի շարք աշխատակիցներ չկարողացան որևէ, թեկուզ կիսատ բացատրություն տալ հեռացման համար:
Հիմա տվեք բացատրություն – եթե ունեք: Ասեք սև ա կամ սպիտակ ա, մի թե արդեն մարդու աշխատանքը ու կատարածը չի գնահատվում ?
Մի թե սա է սիրո ու համերաշխության հեղափոխությունը ?

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրաբույժ

Մհեր Կոստանյան




Լրահոս