Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ պետական սահմանի պահպանության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը 2019 թվականի ինն ամսում հատկացնել 20 միլիոն 492 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին :
Կառավարության որոշման մեջ նշված է, որ ԱԱԾ-ին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահամանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված միջպետական պայմանագրի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ռուսական կողմից պահպանվում է միայն Թուրքիայի Հանրապետության հետ սահմանային հատվածը, որից ձախ ընկած որոշակի հատվածի պահպանության համար ռուսական կողմը պատասխանատվություն չի կրում:
Ըստ այդմ, ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կհատկացվի 20 միլիոն 492 հազար դրամ, ինչի արդյունքում կապահովվի ՀՀ պետական սահմանի որոշակի ուղղության պահպանության արդյունավետությունը: