«Ազատություն» ռադիոկայանի կողմից Սիս գյուղում արված նկարահանումների ժամանակ մի երեխայի խոսքը երկար ժամանակ համացանցի հիթ էր դարձել: Մասնավորապես, երեխան դժգոհում էր գյուղի ճանապարհներից և խոսք ուղղեց վարչապետին:
Եվ հետաքրքիր է, որ հարցն իսկապես լուծում ստացավ և այդ խոսքերի մասին անձամբ տեղեկացել էր նաեւ վարչապետը: Բայց բնականաբար ճանապարհների խնդիր միայն Սիս գյուղում առկա չէ: Օրինակ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչները եւս ճանապարհի խնդիր ունեն:
Ընդ որում, 30 տարի շարունակ նրանք բարձրաձայնում են այդ խնդրի մասին, սակայն նախկին իշխանություններն ականջալուր չեն եղել եւ վերջիններս հույս են կապում արդեն նորերի հետ: Ճանապարհի խնդրի մասին նրանք նշեցին ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ հանդիպմանը` հույս հայտնելով, որ իրենց խնդիրն էլ լուծում կստանա, ինչպես Սիս գյուղի պարագայում:
Դե ինչ, խնդրի մասին բարձրաձայնված է. գնդակն արդեն կառավարության դաշտում է:
Մանրամասները` տեսանյութում