ԳԹԿ-ի լիազորությունները` նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գնահատման եւ թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունները կփոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը: Համանման նախագիծը ներկայացված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում` հանրային քննարկման: Որպես հիմնավորում նշվում է, որ այս փոխանցումը կնպաստի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:

Նախագիծը հանրային քննարկման կմնա 10 օր, իսկ լիազորությունների մեջ էլ նշված են սովորողների գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ընթացիկ գնահատման նպատակով նյութերի եւ առաջադրանքների մշակման ու տրամադրման ապահովում, տարրական, միջին եւ ավագ դպրոցի ավարտական քննական նյութերի եւ առաջադրանքների մշակում եւ այլն:




Լրահոս