Գիտեմ՝ ինչ ակումբ եմ տեղափոխվել, և կփորձեմ լավագույն որակներս ցույց տալ ու արդյունք ապահովել «Ռոմայի» համար. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանն առաջին մամուլի ասուլիսն է տվել՝ որպես «Ռոմայի» ֆուտբոլիստ. «Ես երջանիկ եմ, որ այստեղ եմ: Ինձ համար շատ բարդ ժամանակներ էին, սակայն ես կայացրի ճիշտ որոշում: Գիտեմ, թե ինչ ակումբ եմ տեղափոխվել, եւ ամեն ինչ կանեմ՝ լավ հանդես գալու ու արդյունք ապահովելու համար: Ես «Ռոմա» տեղափոխվելը նահանջ քայլ չեմ համարում: Զրուցել եմ մարզչիս հետ. այստեղ բոլոր պայմանները կան արդյունքի հասնելու համար»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ մեր ընտրանու ավագը հռոմեական ակումբում կխաղա 77 համարի ներքո:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս