Ամեն ինչ ավելի է վատացել, «Վալենսիայի» դեմ խաղում հաստատ չեմ խաղա. Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին խոսել է իր վնասվածքի մասին եւ նշել, թե երբ կկարողանա վերադառնալ շարք. «Սա տհաճ վնասվածք է: Սկզբում մտածում էի, որ ոչինչ չկա, սակայն մկանային վնասվածքն ավելի բարդացավ: «Վալենսիայի» դեմ հաստատ չեմ կարողանա մասնակցել, «Բորուսիայի» դեմ խաղն էլ հարցականի տակ է: Կվերադառնամ այն ժամանակ, երբ զգամ, որ ամեն ինչ կարգին է եւ ռիսկի գերծոն չկա: Չեմ համբերում թե, երբ եմ խաղալու»,- ասել է Մեսսին:

Հիշեցնենք, որ Լեոն այս մրցաշրջանում դեռեւս խաղ չի անցկացրել:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս