Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին:
«Հրաժարականի մասին քիչ առաջ եմ տեղեկացել, ասուլիսից: Սխալ է իմ կողմից հիմա գնահատական տալը, որովհետեւ նախ շատ քիչ ժամանակ է անցել, հետո էլ հասկանանք՝ ինչ է կատարվել, ինչի մասին է խոսքը»,-ասաց նա: