Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Պիրս Մորգանին տված հարցազրույցում ասել է, որ իր մորը` Դոլարեշ Ավեյրուին, թույլ չի տալիս դիտել իր մասնակցությամբ կարեւոր հանդիպումները. «Նա շատ է նյարդայնանում, բայց չգիտեմ, թե ինչու: Ես նրան թույլ չեմ տալիս դիտել կիսաեզրափակիչներն ու եզրափակիչները: Ես արդեն զրկվել եմ հորիցս, եւ չեմ ցանկանում կորցնել նաեւ մորս»,- ասել է Կրիշտիանուն:
Էդմոն Մարտիրոսյան