![](https://armlur.am/wp-content/uploads/2019/09/82.thumb_-1-1.jpg)
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին. այս մասին թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- գրել է խոսնակը: