Արցախի մարտական դիրքից զինվորը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում:

Դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել  Հայկ Խաչատրյանը:

Իր հերթին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է,  որ զինծառայողը վիրավորվել է դեռևս չպարզված հանգամանքներում, վիճակը ծանր է և հնարավորության դեպքում նրան կտեղափոխեն Երևան:




Լրահոս