Ինչպե՞ս կլուծվի գերիների փոխանակման հարցը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին Արցախում գտնվող Դիլհամ Ասկերովի եվ Շահբազ Գուլիեւի հետ: Այս մասին Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների եվ անհետ կորածների հարցերի հանձնաժողովը ըստ «Ինտերֆաքս»-ի, գրություն է ուղարկել համապատասխան միջազգային կառույցներին:

Բաքվի այս առաջարկին պաշտոնական Երեւանի ու Ստեփանակերտի արձագանքները նույնը չեն: Հայկական կողմը ավելի վաղ մի քանի անգամ մերժել է Բաքվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակելու այդ առաջարկը: Վարչապետ Փաշինյանը պնդում էր. «Փոխանակում չի կարող լինել, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են իրականացրել»:

Բայց ԱՄՆ մեկնելուց առաջ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց` թեեւ այդ փոխանակումը համարժեք չէ՝ մեր հայրենակիցներն ընդամենը գերիներ են, իսկ մեզ մոտ գտնվող ադրբեջանցիները՝ հանցագործներ, դա, սակայն,մեր հայրենակիցներին չի կարող զրկել մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից, եւոր հայ գերիներըպետք է վերադարձվեն Հայաստան:

«Ես պատկերացնում եմ, որ այդ մարդիկ պետք է վերադարձվեն Հայաստան, որովհետեւ սա խիստ մարդասիրական գործողություն է»: Պաշտոնական Ստեփանակերտը, փաստորեն,չիկիսում այս տեսակետը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, չբացառելով արտգործնախարարներ Մնացականյան-Մամեդյարով նյույորքյան հանդիպմանը այդ հարցի քննարկումը, ArmLur.am-ին ասել է. «Ադրբեջանն այդ հարցը միշտ է բարձրաձայնում, բայց դա չի նշանակում, որ Բաքուն ինչ ասի, պետք է համաձայնենք: Մենք գերիների փոխանակմանը միշտ համաձայն ենք, բայց այն երկու գերիները, ովքերՇուշիում նստած են,ամենեւին էլ գերիներչեն:

Նրանք մարդասպաններ են եւ ահաբեկիչներ են: Դա նույնն է, թե Գուրգեն Մարգարյանին կացնահարող Սաֆարովը Հայաստանում բանտարկված լիներ ու խոսեինք նրա փոխանակման մասին»: Ասել է թե` այս հարցում պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը տարակարծություն ունեն:

Դժվար է ասել՝ ավելի խորքային չեն արդյոք դառնա այս տարակարծությունները Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, որովհետեւ հայտնի փաստ է՝ հենց նա էր հայկական զույգ հանրապետություններում տարակարծությունների մեղմողը նոր Հայաստանում, շփման դրական հավասարակշռությունը պահողը: Հայտնի է, որ հենց Վանեցյանն էր, որ զսպող հակազդեցություն էր ունենում` կանխելով Բակո Սահակյան – Նիկոլ Փաշինյան հակասությունների զարգացումը:




Լրահոս