ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակիչները հետևեցին պատգամավորի խորհրդին և բացեցին երկաթգծի ճանապարհը. որն է նրանց պայմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն առավոտյան հայտնեց, որ «Այսօր 10.20-ից Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի բնակիչները փակել են տեղի երկաթգիծը, որից օգտվում է Սոթքի ոսկու հանքը, և պահանջում են պետական ֆոնդի հողերը բաժանել գյուղացիների միջև, որպեսզի բոլորն էլ հող ունենան, և հավասարություն լինի»:

Հաշվի առնելով երկաթգծի խիստ կարևոր նշանակությունը՝ ԱԺ պատգամավորն անմիջապես կապ է հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, տեղեկացրել խնդրի մասին:

Նշենք, որ գյուղացիների կողմից բարձրացված խնդիրը Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 7-ին՝ Նորակերտի բնակիչների հետ համայնքային հանդիպման ժամանակ քննարկել էր եւ հայտնել, որ համալիր քննարկումների անհրաժեշտություն կա, հեշտ ու արագ լուծվող հարց չէ: Բայց բնակիչները միեւնույն է՝ պահանջատեր են:

Բարձրացված աղմուկի արդյունքում համայնքի բնակիչների հետ հանդիպման է գնացել Կառավարության անունից Գեղարքունիքի մարզպետի տեղակալը:

Նշենք, որ թեեւ երկաթգիծը փակելու ակցիայի կազմակերպիչն ու մասնակիցներից շատերը աշխատում են Սոթքի ոսկու հանքում են աշխատում, այնուամենայնիվ, պատգամավոր Թ. Թովմասյանը հորդորեց գյուղացիներին բացել այս կարևոր երկաթգիծը՝ հնարավորություն տալով Գեոպրոմայնինգ գոլդ ընկերությանը շարունակել աշխատանքը: «Կառավարությունն արդեն տեղյակ է խնդրին, ակցիան հասել է իր նպատակին, երկաթգիծը փակ պահելու անհրաժեշտություն չկա»,- հայտնել էր պատգամավորը:

Օրվա ավարտին տեղեկացանք, որ բնակիչները բացել են երկաթգիծը՝ սպասելով Կառավարության կոնկրետ քայլերին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս