«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանությունը թեկնածու է որոնում՝ ումով փոխարինել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, իմքայլական Հովհաննես Իգիթյանին։ Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հարմար թեկնածու դեռ չեն գտնում։ Միքայել Զոլյանին կընդգրկեին, եթե նա ամուլսարական չլիներ եւ Նիկոլ Փաշինյանի թիրախում չհայտնվեր։
Իգիթյանն այս նստաշրջանին վերջին անգամ է մասնակցում եւ, մեր աղբյուրների փոխանցմամբ, անչափ ծանր է տանում իրեն հեռացնելու փաստը, քանի որ նա իշխանական ցուցակում է հայտնվել հենց այդ նպատակով, որ գործունեություն իրականացնի միջազգային այդ հարթակում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։