Դատական համակարգի բարելավման համար Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունը կստանան ընդհանուր առմամբ 3 մլն դրամ, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին, դրա կանխարգելմանը, դատական, արդարադատության համակարգերի բարեփոխումներին, արդարադատության մատչելիությանը, հատկապես խտրականությունից ու ատելության խոսքից տուժածներին:
Նշենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանն ուղղված այս ծրագրի առաջին մասն անցկացվել է 2015-2018 թվականներին, իսկ, ահա, 2019 թվականի սկզբում մեկնարկել է եռամյա երկրորդ փուլը: Եվ հենց այս փուլի իրականացման համար է 3 մլն դրամի չափով գումար տրվել: