Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Վանաձոր» և «Հրազդան» ՔԿՀ-ներում հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 10 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 3 լիցքավորման սարք և 1 մարտկոց, 1 ականջակալ, 1 wi-fi սարք, սմարթ ժամացույց, 3 կտրող-ծակող գործիք, գործարանային արտադրության 96 խաղաթուղթ և պարանով ամրացված 1 պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ:
Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին