ՏԵՍԱՆՅՈւԹ. «Նուբարաշենի» բանտի շուրջ նոր աղմուկ է հասունանում. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալների տեսակցության սրահների վերոնորոգման հարցը հասավ իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 13-ի հրապարակման հիման վրա:

Մասնավորապես, գրել էինքոր«Նուբարաշեն»ՔԿՀ-ումնոր աղմուկ է բարձրանում: Կալանավայրում տարածված տեղեկությունների համաձայն` քրեակատարողական հիմնարկում տարիներ առաջ վերանորոգված տեսակցությունների սենյակները իրականում նորոգել է թաղային հեղինակություն Հարություն Առաքելյանը` Համիկը, որին անցած ամիս սպանեցին «Դոն Կիխոտ» ռեստորանի տարածքում:

Հիշել են, որ Առաքելյանն այդ սենյակները նորոգել էր հանուն իրընկերոջ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող քրեական հեղինակություն Ներսես Մելքոնյանի, սակայն հիմա պարզվում է, որ ՔԿՀ ղեկավարությունը կամ ՔԿ ծառայությունը այդ սրահների նորոգման, եվրոպատուհանների տեղադրման համար պետական բյուջեից գումարներ են ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը կալանավայրում տարածված տեղեկությունները փորձել էր ճշտել «Նուբերաշեն» ՔԿՀ ներկայիս պետ Սամվել Մկրտչյանից, ինչին ի պատասխան`վերջինս ասել էր. «Վերջին անգամ վերանորոգվել են 2010, 2015 եւ 2017 թվականերին, ընթացիկ վերանորոգումներ են արվել իմ օրոքեւ, բնական է, ինձանից առաջ ով է արել` ես չգիտեմ»:

Քնար Մանուկյան




Լրահոս