Ձեռքի օճառ և կոշիկի քսուք մատակարարող ընկերությունը չի կարողանում գումարը վերցնել ՔԿ ծառայությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մակրո ֆուդ» ՍՊԸ-ն, որը տարբեր գերատեսչությունների ձեռքի օճառ, կոշիկի քսուք է մատակարարում , ֆինանսական խնդիրներ ունի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը գումարի պահանջով հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Իսկ թե ինչ է գնել քրեակատարողական ծառայութունն ընկերությունից ու այդպես էլ գումարը չի տվել, առայժմ պարզ չէ: Հայտնի է, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանին:




Լրահոս