Լավրովը մեկնաբանել է Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունները, սակայն դրանք պետք է կարգավորվեն՝ Դամասկոսի շահերը հաշվի առնելով: Մեկնաբանելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք մշտապես՝ սիրիական ճգնաժամի հենց սկզբից, ուշադրություն ենք հրավիրել այն փաստի վրա, որ հասկանում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունն իր սահմանների անվտանգության համար:

Միաժամանակ, մենք ամեն կերպ ընդգծել ենք այդ մտահոգությունները Դամասկոսի և Անկարայի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությամբ կարգավորելու անհրաժեշտությունը, այսպես կոչված՝ 1998 թվականի Ադանայի համաձայնագրով»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն ձգտելու է հասնել Թուրքիայի և Սիրիայի միջև երկխոսություն հաստատելուն. «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ դա բխում է երկու կողմերի շահերից: Միաժամանակ, պայմանավորվելու ենք այն մասին, որպեսզի, այնուամենայնիվ, կապեր հաստատվեն Դամասկոսի և քրդական այն կազմակերպությունների միջև, որոնք մերժում են ծայրահեղականությունն ու ահաբեկչական գործելաոճը»:

Հիշեցնենք, որ թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը:

 




Լրահոս