Մարզպետարանը բիզնեսո՞վ է զբաղվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել այն մասին, որ մարզպետարանը մարզում տեղեկատվական ցանց ձեւավորելու, ինչպես նաեւ մարզային հեռուստառադիոընկերությունների ստեղծման աշխատանքներում ներգրավելու համար փնտրում է 16 տարեկանից բարձր տարիք ունեցող կամավորների:

Այդ կամավորներն աշխատանքային եռամսյա պարակտիկա կանցնեն, որի ժամանակ գիտելիքներ ձեռք կբերեն լրագրության, տեղեկատվական կառավարման, բնապահպանության վերաբերյալ, ձեռք կբերեն Տավուշի մարզպետարանում աշխատանքի փորձ: Տավուշի մարզպետարանն այդ աշխատանքային պրակտիկան կկազմակերպի Իջեւանի Ինֆոտան հետ հետ համատեղ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս