Յուրայիններով է շրջապատում իրեն․ դատախազական համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունենում․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատախազական համակարգում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, որոնք, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բավականին խորը արմատներ ունեն: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տարբեր օրերի հրամաններով` պաշտոնից ազատվել է Վայոց ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանը, Լոռու մարզի դատախազի տեղակալ Գարեգին Մանուկյանը մարզի դատախազ է դարձել, Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը Կոտայքի մարզի դատախազի տեղակալ է նշանակվել:

Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը Գլխավոր դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալը կլինի: Իսկ, որպես դատախազ, Սյունիքի մարզ կգնա Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ Պետրոս Մարտիրոսյանը: Ըստ մեր լուրերի` պաշտոններից կազատվեն Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանը եւ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ Դավիթ Վեքիլյանը: Ու ստացվում է, որ գլխավոր դատախազը, նախկիններին նորերով փոխարինելով, իրեն յուրայիններով շրջապատելու հարցն է լուծում: Սակայն գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ «կադրային փոփոխությունների մեծ մասի արդյունքում տեղի են ունեցել փոխադրումներ հավասարազոր պաշտոնների մակարդակում կամ պաշտոնեական առաջխաղացումներ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս