Մանվել Գրիգորյանի պաշտպանը միջնորդեց դատական նիստերն անցկացնել արտագնա՝ «Նաիրի» ԲԿ–ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօրվա դատական նիստում միջնորդեցին դատարանին գործով դատական նիստերն անցկացնել արտագնա՝ «Նաիրի» ԲԿ–ում՝ հաշվի առնելով, որ Գրիգորյանն առողջական վիճակից ելնելով չի ներկայանում դատարան։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ բժիշկներն են արգելել իր պաշտպանյալին տեղափոխել դատարան։

«Քանի որ դուք արդարադատություն եք իրականացնում, ես միջնորդում եմ, որպեսզի գնանք ու հենց հիվանդանոցում դատական նիստ անցկացնենք։ Անձը չի ներկայանում, որովհետև քայլելու, շնչառության հետ կապված խնդիրներ ունի։ Ես միջնորդում եմ, որ գնանք ու արդարադատություն իրականացնենք հիվանդանոցային պայմաններում»,-ասաց փաստաբանը։

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, սակայն հայտարարեց, որ դեռևս չեն ստացել Գրիգորյանի նկատմամբ նշանակված համալիր դատաբժշկական փորձաքննության արդյունքները, հետեւապես չգիտեն, տվյալ անձն ի վիճակի՞ է մասնակցելու դատական պրոցեսին, թեէ ոչ։ Այսպիսով դատարանը որոշում կայացրեց միջնորդության քննությունը հետաձգել, մինչև գործով էական հանգամանքների պարզումը։




Լրահոս