Ոստիկանի մահն ու ցմահ ազատազրկումը. ինչո՞ւ փախան եղբայրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերիլույս 16-ի գիշերը` ժամը 04:30-իսահմաններում, ողբերգականդեպք էր եղել Ազատության պողոտայում. սպանվել էր ոստիկան: Ենթադրյալ հանցագործներին սպասվում է ցմահ ազատազրկում:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքիմոտ նկատել են երկու անձի: Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել:

Բռնված անձինք դիմադրել են: Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել հենց ատրճանակի տիրոջ վրա, ատրճանակի բռնակով էլ հարվածել է մյուս ոստիկանին: Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է:
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ հանդես եկավ` նշելով, որոստիկանների վրա հարձակվողները հարազատ եղբայրներ են:

ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են` ծնված 2003 եւ 2001 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

Մեզ հասած տեղեկություններով` ձերբակալված եղբայրները Երեւանի բնակիչներ Սամվելն ու Հրաչն են, որոնք իրավապահներին ինքնախոստովանական ցուցմունք են տվել եւ պատմել են դեպքի հանգամանքները: «Ժողովուրդ» օրաթերթին դեպքից մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, 18 եւ 16 տարեկան տղաները հաղթանակ Զբոսայգու հարակից տարածքում գտնվող վարսավիրանոցներից գողություն են կատարել եւ գողոնը թաքցրել կամրջի տակ: Ոստիկանները նկատել են նրանց տարօրինակ պահվածքը, որը կասկածներ է առաջացրել: Արդյունքում, ենթադրյալ հանցագործներ Սամվելն ու Հրաչը,տեսնելով ոստիկաններին, փախել են: Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց,եւ տղաներից մեկը Ազատության պողոտայում այլ ուղղությամբ է փախել, իսկ մյուսը՝ այլ:

Ոստիկաններին հաջողվելէ բռնել 18-ամյա տղային,ու երբ կանխել են նրա դիմադրությունը, այդ ժամանակ այլ ուղղությամբ փախած 16-ամյա տղան հետեւիցմոտեցել է ոստիկան Տիգրան Առաքելյանին, հափշտակել է նրա զենքնու կրակել Տիգրան Առաքելյանի գլխին: Ի դեպ,այս տղաները առաջին անգամ չէ, որ գողության համար հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում:

Երիտասարդների կողմից առերեւույթ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`գողություն, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտքգործելովեւ 185-րդ հոդվածի 1-ին մասով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով` զենք շորթելը, 316-րդ հոդվածի 2-րդ մասով`իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` անձի կամ նրա մերձավորի, կապված այդ անձի կողմիցիր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, պատժվում է ազատազրկմամբ`տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Քնար Մանուկյան




Լրահոս