Կոնկրետ անձ է ցուցմունք տվել Հրայր Թովմասյանի դեմ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի`որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեում տարվող քննության ընթացքում հայտնվել է մեկ անձ եւ կոնկրետ ցուցմունք է տվել Հրայր Թովմասյանի դեմ:

Ըստ Քննչական կոմիտեի` նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առերեւույթ կատարված հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ: Կոմիտեն հիմնավորել է Բաղրամյան 1 փակուղի 14 շենքիթիվ 162 տարածքը, Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, փաստացի նրա կողմիցձեռք բերված լինելու հանգամանքը, եւ գործն, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա քննությունը շարունակելու համար:

Իսկ ի՞նչ տարածք ձեռք բերելու մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, երբ ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ 2011-2014թթ. Նորայր Փանոսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ:

Ըստ այդմ, վերջինս փաստացի կազմակերպել եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված աճուրդների, «Հողիեւ ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակիցների եւ տնօրինության կողմից կեղծ գնահատման հաշվետվություններ տրամադրելու եւ իրենց լիազորությունները չարաշահելուն օժանդակելու արդյունքում մի դեպքում շուկայականից ցածր, իսկ մյուս դեպքում` անհամեմատ ցածր արժեքներով գնահատելու արդյունքում` 63.400.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ, Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքի 162 տարածքը 22.08.2013թ.-ին 47.520.000 ՀՀ դրամ գումարով, իսկ 33.550.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ Երեւան քաղաքի Բագրատունյաց փողոցի 43 շենքի 55 տարածքը 20.01.2014թ.-ին 3.800.000 ՀՀ դրամ գումարով Երեւանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռքէ բերելվերը նշված անշարժ գույքերը, որոնք հետագայում լիազորագրերի օգտագործմամբ կամ առանց դրանց,նույն քաղաքացիների անուններից կնքված վարձակալության պայմանագրերի հիման վրա, շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել են նոտարներին:

Եվ, ահա, դատելով իրավիճակից`ըստ էության, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Հրայր Թովմասյանի սանիկ Փանոսյանը վերոնշյալ գույքերը ձեռք է բերել Հրայր Թովմասյանի համար:

Սակայն այսքանով ամեն ինչչի ավարտվում: Իրավապահ համակարգից մեզ հասած տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեն միայն այս փաստով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի`որպես արդարադատության նախարար պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական լիազորությունները առերեւույթ չարաշահելու վերաբերյալ քրեական գործչէր հարուցի եւ ուղարկի ՀՔԾ:

Ըստ էության,կոմիտեիքննիչներիձեռքում այլ փաստեր են հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեումկոնկրետ անձ ցուցմունք է տվել, որ Հրայր Թովմասյանի հետ հանդիպել է, եւ Թովմասյանն ինքն է նրան ասել, որ նման տարածք ունի, ավելին`նույնիսկ ակնարկել է, թե կարող է վաճառել: Արդյոք արժանահավատ է վերոնշյալ անձի ցուցմունքը թեոչ` կպարզի ՀՔԾ-ն, որին էլ հանձնարարվել է քննության հետագա ընթացքը: Ավելին`նշենք, որ արդեն շուրջ 2 ամիս է, ինչ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորված է եւ մինչօրս հրաժարվում է ցուցմունք տալ:

Քնար Մանուկյան




Լրահոս