«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չիլինելու:Սատանիզմի հիմքով համերգների չեղարկում այլեւս չիլինելու Հայաստանում, մտացածին հիմքերովինչ-որ բաների չեղարկում չիլինելու։ Արվեստը լինելու է ազատ, որովհետեւ անկախ պետության գրավականներից մեկն ազատ արվեստն է»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով օրերս մեծ աղմուկ բարձրացրած «Մել» ֆիլմին, որն արծարծում է սեռային փոքրամասնությունների թեման:
Նախարարի խոսքով՝ ըանդհանրապես եթե գեղագիտական խորհուրդներում ընդգրկված մասնագետները կհամարեն, որ արվեստի տվյալ գործն արժանի է հանրայնացվելու, որոշումը կիրագործվի, իսկ այն մարդիկ, որոնք փորձում են նման հարցերի շահարկման միջոցով քաղաքական դիվիդենտներ հավաքել, «հետադիմության առաջամարտիկներ» են։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցի եւ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ:
Դավիթ Սահակյանցի համոզմամբ՝ Արայիկ Հարությունյանի մոտեցումը ծայրահեղական է, նախարարի կողմից հնչած ցանկացած նման հայտարարություն՝ անընդունելի. «Առհասարակ, դեմ եմ նման լիբերալիզմին, զգայուն եմ նման թեմաների նկատմամբ եւ անընդունելի եմ համարում այն, ինչ քարոզում է մեր իշխանությունը: Եթե պետությունը հովանավորում, խրախուսում է նման նախագծերը, նշանակում է, որ դրանք կլինեն շարունակական, այսինքն՝ պետությունըթեւեր է տալիս նման նախագծեր իրականացնողներին: Ես այն կարծիքին եմ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին պետք է փոխել, քանի ուշ չէ, եւ հետոնոր գեղագիտական խորհուրդների հետ քննարկումներ սկսել»,-տեսակետ հայտնեց պարոն Սահակյանցը:
Նրա խոսքով՝ պետությունըպետություն չէ, իշխանությունն էլ իշխանություն չէ, եթե չի իրականացնում ցենզուրա: Մեր դիտարկմանը, թե տեսել ենք՝ ինչի է հանգեցրել, օրինակ, խորհրդային տարիներին իշխանության կողմից կիրառված ցենզուրան, պարոն Սահակյանցը պատասխանեց. «Արի ուտես, որ այդ տարիներին ստեղծվել են մեր մշակութային լավագույն կոթողները, եւ մենք, լիբերալ, դեմոկրատ լինելով, նման կոթողներչենքստեղծել: Ցենզուրա չունենալու գաղափարը որեւէ «իզմ» չունենալու գաղափարին է հարում, ինչպե՞ս կարելի է «իզմ» չունենալ եւ ամեն բան թույլատրել»:
Իսկ, ահա,Ռուբեն Բաբայանը բոլորովին այլ տեսակետ ունի թեմայի շուրջ: Նա վստահ է՝ արվեստում ցենզուրա չպետք է լինի, եւ նախարարի դիրքորոշումը ողջունելի է. «Մենք արվեստի ասպարեզում հաճախ ուրիշ չափանիշներով ենք հանդես գալիս՝ կենցաղայինից մինչեւ կրոնական` մոռանալով, որ արվեստը կարելի է դատել միայն արվեստի կանոններով: Հաճախ արվեստի գործը կարող է ընկալվել որպես քարոզ, բայց դա քարոզ չէ: Համաշխարհային արվեստը զգայուն թեմաների շոշափման բազմաթիվ օրինակներ ունի՝ սկսած Նաբոկովի «Լոլիտա» վեպիցմինչեւՎիսկոնտիի«Մահ Վենետիկում» ֆիլմը:
Արվեստի ուսումնասիրության առարկան մարդն է: Այստեղ արգելված թեմա չի կարող լինել: Արգելված կարող է լինել քարոզը, թեման՝ ոչ: Ամեն բան կախված է նրանից՝ ինչպես ես մատուցում թեման, ինչ ասելիք ես դնում տվյալ գործիհիմքում: Էականը դա է՝ ուզում ես մարդուն գեղարվեստական գործ հրամցնել, թե քարոզ»:
Պարոն Բաբայանը պնդեց՝ արվեստի ոչ մի գործչի կարող վտանգ սպառնալ ազգային անվտանգությանը, շատ դժվար է սահմանել ցենզուրա ասվածը, որոշել՝ ովքերպետք է լինեն սահմանագիծ գծողներնուինչ սկզբունքով պետք է դա անեն:
«Ես ինչ-որ գործիմեջ քարոզ եմ տեսնում, մյուսը՝ ոչ: Ինչպե՞ս պետք է որոշվի՝ ինչն արգելել, ինչը՝ ոչ: Չի կարելի անհատներին տալ նման գործառույթ: Այս նուրբ թեմայի շուրջչի կարելի կոպիտ դատողություններ անել»,-շեշտեցմեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ վերջերս հատկապես երկու թեմայի շուրջ աղմուկ բարձրացավ: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ծանրամարտիկ Մելինե (Մել) Դալուզյանի մասին ֆիլմ է նկարահանվելու։
Ֆիլմի հիմքում սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեման է, ներկայացված է Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) սիրո պատմությունը, նրանց անցած դժվարին ուղին:
Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
Իսկ հոկտեմբերին էլ Երեւանի պետական տիկնիկային թատրոնում պետք է կայանար լեհական Vader խմբի համերգը, բայց քանի որ հայ հանրության շրջանում դժգոհություններ հնչեցին այն մասին, որխումբը սատանիստական է, համերգը չեղարկվեց։
Աննա Բաբաջանյան