Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի՝ Վրաստան-Ռուսաստան սահմանային Վերին Լարսի անցակետը մի քանի օր փակ լինելուց հետո կրկին բացվել է բոլոր տեսակի մեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

«Ձնամաքրման աշխատանքներից հետո՝ նոյեմբերի 4-ի՝ ժամը 12։00 դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- նշում են դեսպանությունից:




Լրահոս