ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող«Kids Club» ծառայությունը: Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար:
Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է.
• անցնել https://kidsclub.mts.am հղմամբ,
• ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր),
• ավելացնել «Kids Club» հավելվածի պատկերակը սմարթֆոնի էկրանին՝առավել հարմարավետ օգտվելու համար:
«Kids Club» ծառայությունը հասանելի է միայն «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:
Ծառայությանը կարելի է նաև բաժանորդագրվել՝ 2090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն.
2090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:
«Kids Club»-ում ներառված խաղերը ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.01.2020): Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:
Ծառայության դիմաց վճարումը կատարվում է պարզ եղանակով՝ գումարը գանձվում է անմիջապես բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից (կանխավճարայինի դեպքում) կամ ամսավճարի հետ միասին (հետվճարայինի դեպքում):
Ծառայության գինը
1 օրով բաժանորդագրվելու համար՝ 50 Դ
1 շաբաթով բաժանորդագրվելու համար՝ 300 Դ
1 ամսով (30 օր) բաժանորդագրվելու համար՝ 1000 Դ
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով http://bit.ly/mtskidsclub.