Դեկտեմբերի 12-ին, ժամը 00:02-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Nissan March մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լյուդվիգ Ա., ծնված 1994 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել Լուսակերտի ԱԻ ուսումնական կենտրոնի արգելապատնեշին և հայտնվել ուսումնական կենտրոնի տարածքում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ահարոն Ա.-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները Ահարոն Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լյուդվիգ Ա.-ը՝ միջին ծանրության. վերջինս տեղափոխվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: