Դեռեւս սեպտեմբերի 25-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականնեի երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»: Այս գրառումը բուռն արձագանք ստացավ, Երեւանի ավագանու անդամը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց, քննադատվեց ու ստիպված եղավ հեռացնել իր գրառումը:
Նուարդ Վարդանյանը Արմլուր լրատվականի Քայլ առ քայլ հաղորդման հյուրն է: Մեր զրուցակցի քույրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն է, իսկ նրանց հայրը` Գեւորգ Վարդանյանը 90-ականներին տարբեր բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:
Երեւանի ավագանու անդամը տարիներ առաջ որոշել է մեկնել Հռոմ, բայց մեկ տարի հետո կրկին վերադարձել է Հայաստան: Այժմ բնակվում է Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` իր շան հետ: Մեր զրուցակիցը ներկայացրել է իր ընտանիքի անդամներին, պատմել, թե ինչպես է եղել քաղաքական պրոսեցներում իր ներգրավվելը, իմքայլականներից ում է ճանաչել, արդյոք իր սիրտն ազատ է ու ինչպես եւ որտեղ է իր ժամանակն անցկացնում:
Պարզվում է, որ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, Նուարդ Վարդանյանի համադասարանցին է, որին այս օրերին պետք է Չեխիայից արտահանձնեն Հայաստան, մեր զրույցի ժամանակ անդրադարձել ենք նաեւ նրանց փոխհարաբերություններին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Բաղդասարյան