Տոնական օրերին աղիքային վարակների 65 դեպք է եղել. ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել:

Տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել:

Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներին, ապա ևս գրանցվել է դեպքերի նվազում նախորդ տարվա համեմատ, մասնավորապես՝ պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը գրեթե 3.6 անգամ, գրիպի և հետգրիպային բարդություններով, թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումը վերակենդանացման բաժանմունքներ 1.7 անգամ, իսկ սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նույնն են:

Ամանորին արձանագրվել է ալկոհոլային թունավորման 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է գրեթե 1,2 անգամ։

Արձանագրվել է շմոլ գազից թունավորման 8 դեպք` 18 տուժածով: Պատկերը նույնն է նախորդ տարվա համեմատ։

Չնայած ներկայացված տվյալները փաստում են, որ իրավիճակը վերահսկելի է, այնուամենայնիվ առողջապահության նախարարությունը հորդորում է.

 խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
 եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հրավիրե’ք տեղամասային բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
 մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
 հագնվե´ք եղանակին համանունչ,
 պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
 օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
 հետևե´ք անձնական հիգիենային,
 լվացեք և ախտահանե’ք բոլոր մակերեսները, խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվելու են սնունդ պատրաստելիս,
 տարանջատե’ք սննդամթերքը, հում սննդամթերքի մշակման համար օգտվե’ք խոհանոցային առանձին պարագաներից,
 պահպանե’ք սննդամթերքը փակ տարաներում, հում և պատրաստի սննդամթերքի շփումը բացառելու համար,
 պատրաստի սնունդը մի’ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում 2 ժամից ավելի,
 լավ լվացե’ք բանջարեղենը և մրգերը, հատկապես եթե դրանք մատուցվելու են հում վիճակում
 մի’ օգտագործեք պահպանման ժամկետը լրացած սննդամթերք,
 շմոլ գազից թունավորումներից խուսափելու համար ոչ մի դեպքում չանջատել հատուկ սարքերը,
 գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդ և օդափոխել տարածքը,

 բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
 գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
 խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,
 գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը:




Լրահոս