Իտալական հեղինակավոր պարբերականները տեղեկացնում են, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն 3 շաբաթ:
Հիշեցնենք, որ մեր ավագը նմանատիպ վնասվածքի պատճառով խաղադաշտում չի եղել շուրջ 2 ամիս:
Այսպիսով, Մխիթարյանը չի մասնակցի «Յուվենտուսի», «Պարմայի», «Ջենոայի» եւ «Լացիոյի» դեմ հանդիպումներին:
Էդմոն Մարտիրոսյան