«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Էդուարդ Մարտիրոսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են։




Լրահոս