Լուսանկարը համացանցից
Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր համայնքում 5 կիլոգրամանոց երեխա է լույս աշխարհ եկել։ Նշենք, որ մայրը ծննդաբերել է բնական ճանապարհով։
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հատկացվում սոցիալական փաթեթը: Ուզում եմ ծանոթանալ հատկացման կարգին:
Նարինե Հովհաննիսյան (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցիալական փաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար:
Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին ամսական կտրվածքով: Հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում:
ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ արտադրության ավտոմեքենայի ներմուծման դեպքում վճարման ենթակա ավելացված արժեքի հարկն ի՞նչ ժամկետում պետք է վճարվի:
Սահակ Հարությունյան (47 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչեւ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետեւյալ փաստաթղթերը`
1. ներմուծողի լրացրած ներմուծման հարկային հայտարարագիրը,
2. ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը: