ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի կաթ արյուն չի թափվում». ինչպես է աշխատում Հայաստանի միակ շարժական սպանդանոցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով մսավաճառների եւ անասնապահների բարձրացրած խնդիրները՝ սպանդանոցային պարտադիր մորթի հետ կապված, ՀՀ կառավարությունը մեղմացրեց իր դիրքորոշումը.

«Մենք խիստ վերահսկելու ենք սուպերմարկետներին ու հանրային սննդի կետերին մատակարարվող մսի որակը։ Գործող պայմանները կիրառվելու են միայն նրանց համար։ Մնացած բոլոր դեպքերում մենք պայմանավորվում ենք, որ ներկա վիճակը կարող է շարունակվել մինչև հուլիսի 1-ը։ Բայց պայմանով, որ հուլիսի 1-ից հետո ոչ մի ներում-բեկում չի լինելու»:

Վարչապետը հստակեցրեց նաեւ, որ սուպերմարկետներում ու սննդի կետերում միս կարող են ընդունել միայն անասնաբուժական 5-րդ ձեւի ուղեկցությամբ։ Սա այն փաստաթուղթն է, որը վկայում է սպանդանոցում կատարված մորթի ու սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների պահպանված լինելու մասին։

Բայց այն, որ սպանդանոցները հասանելի չեն գյուղացիներին, այդ մասին հերթական անգամ համոզվեց ArmLur.am-ը: Հայաստանում սպանդանոցների քանակը դեռ բավարար չէ, այսինքն՝ ոչ բոլոր անասնապահներին են հասանելի այդ սպանդանոցները:

Միայն Արարատի մարզում ArmLur.am-ը երկու ժամից ավելի ժամանակ ծախսեց սպանդանոց փնտրելու համար: Մեր շրջայցի արդյունքում պարզվեց, որ Արարատի մարզում կա երկու սպանդանոց, որից մեկը տնօրինում են իրանցիները, որտեղ, ի դեպ, հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ այդ սպանդանոցների սեփականատերերը իրանցիներ են եւ անասնապահներին մերժում են՝ պատճառաբանելով, որ իրանցիները եթե իմանան՝ այդ սպանդանոցում խոզ է մորթվել, ապա չեն օգտվի, քանի որ դա իրենց կրոնական համոզմունքներին դեմ է՝ «հարամ է»:

Պարզվում է Արարատի մարզում եւս մի սպանդանոց կա, որտեղ հրաժարվում են գյուղացու կենդանու մորթ իրականացնել: Նրանք միայն իրենց ֆերմայի խոզերի մորթը պետք է անեն:

Բացի այս, ArmLur.am-ը ծանոթացավ նաեւ շարժական սպանդանոցի պայմաններին, որն ի դեպ, մեր հանրապետությունում միակն է: Բայց պարզվում է այս շարժական սպանդանոցում եւս չեն կարող գյուղացու կենդանու մորթ իրականացնել: Այս շարժական սպանդանոցը նախատեսված է միայն Թուրինգյան Բրաթվուրսթ ընկերության կարիքների համար:

Ի դեպ տեղեկացնենք, որ մինչեւ փետրվարի 6-ի կառավարության նիստը գործադիր մարմինը կուսումնասիրի այն վարկատեսակներն ու լիզինգային ծրագրերը, որոնցով հնարավոր կլինի ֆինանսավորել սպանդանոցների կառուցումն ու շարժական սպանդանոցների ձեռք բերումը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան
Էդգար Բաղդասրայան




Լրահոս