Ով է Վերմիշյանին կաշառք տվող անձանցից մեկը և ինչպես են նրան բացահայտել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կալանավորվել է: Ըստ ԱԱԾ-ի՝ նա շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք է բերել պայմանավորվածություններ եւ ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր եւ առանձնապես խոշոր՝ 1-2.5 մլն ՀՀ դրամի չափով կաշառք է ստացել։ Եվ, ահա, Վերմիշյանի գործով անցնում է Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Ըստ լուրերի՝ նա բավականին լուրջ շինարարական աշխատանքներով է զբաղված եւ Վերմիշյանին կաշառք տվողներից մեկն է եղել: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները Ֆարխոյանի մասով բացահայտումը իրականացրել են նրան գաղտնալսելով: Ի դեպ, Ֆարխոյանը երկար տարիներ աշխատել է դատախազությունում, համարվել է Աղվան Հովսեփյանի կադրը, ու երբ Աղվան Հովսեփյանը ստեղծեց ՀՀ քննչական կոմիտեն, իր հետ տարել է ֆարխոյանին, սակայն Հայկ Գրիգորյանը երբ դարձավ ՔԿ նախագահ, Ֆարխոյանը հեռացավ կոմիտեից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս