Հայաստանում թափառող շների հարցն օր օրի անլուծելի է դառնում, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն անելանելի դրության մեջ են. չգիտեն՝ ինչպես վարվել թափառող շներիհետ:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից փոխանցեցին, որ թափառող շների հարցով քաղաքացիները սկսել են անգամ իրենց անհանգստացնել: Հիմնականում զանգեր են ստացել ՀՀ Լոռու, Գեղարքունիքի մարզերից եւ Երեւանից: Ընդգծեցին նաեւ, որ թափառող շների հարցն իրենց լիազորություններից դուրս է:
Նախարարության իրավաբանական վարչությունը ներկայացնող Ամալյա Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց հետեւյալը. «Շրջակա միջավայրի նախարարությունը, թափառող շներիհետ կապված, չունի գործառույթ, մերոլորտը վայրի կենդանիներն են, իսկ ընտանի կենդանիները, առավել եւս՝ թափառող շները, ոչ մի գործառույթ դրա հետչունենք: Ես կարծում եմ, որ տեղական ինքնակառավարման մարմիններն են այս հարցի պատասխանատուն»:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, սակայն պարզվեց, որ մարզպետը թեեւ տեղյակ է խնդրին, բայց զարմացավ՝ դիմելով մեզ. «Դա համայնքային խնդիր է, ինձ իզուր եք զանգել: Որ համայնքում այդ խնդիրը կա, լավ կլինի՝ այդ համայնքապետի հետ զրուցեք: Զանգե՛ք Վանաձորի քաղաքապետին, ինքըկոմպետենտ կլինի այդ հարցին պատասխանել»: Այնուամենայնիվ, փորձեցինք մարզպետից հետաքրքրվել՝ եթե համայնքապետը չկարողանա լուծել այս խնդիրը, ինչպես այսօր է, հարցն, ի վերջո, ումկողմից եւ ինչպես է լուծելու: «Դե, հիմա չեն կրակում, անընդունելի է, անձամբ իմ համար էլ: Չնայած այն ժամանակ որ կրակում էին, այդ խնդիրը չկար, հիմա չեն կրակում, խնդիրը կա: Չեմ կարող ասել, դա իմ գործառույթը չէ: Ես չեմ զբաղվել դրանով, ամեն համայնք պետք է իրլուծումը գտնի, այլ տարբերակներ կան»,- պատասխանեց մարզպետը::
Ինչեւէ, հետեւելով մարզպետի խորհրդին՝ մենք զրուցեցինք նաեւ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, որն ասաց, որ թափառող շներին ստերջացնելու գործընթացի հետ կապված՝ մրցույթ են հայտարարել, առաջիկա օրերին կամփոփեն մրցույթի արդյունքները: «Կծման, հարձակման դեպքեր գրանցվել են վերջինօրերին, բայց մենք այլ տարբերակ չունենք, որովհետեւ վնասազերծման այլ տարբերակներն արդեն իսկօրենքով արգելված են: Մրցույթների անցկացման համար բյուջետային տարին նոր է, նոր է մրցույթը մեկնարկել, հուսով ենք՝ կկարողանանք արագ կազմակերպել: Կոնկրետ վիճակագրություն չունենք, բայց քաղաքացիներից բողոքներ ենք ստացել եւ ստանում, նաեւ աղբարկղերի միջից են գազազած շները հարձակվում, աղբարկղի միջի պարունակությունը հանում, փողոցով մեկ շաղ են տալիս, դա է: Կան դեպքեր, ու դրանք քիչչեն»,- իրավիճակը ներկայացրեց Վանաձորի քաղաքապետը:
Իսկ, ահա, անկախ բնապահպան Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ, իր կարծիքով, թափառող շների ստերջացման հետ կապված գործողությունները լավ չեն կատարվել: «Քանի որշներիոչ թե քանակը, այլեւ որակն է փոխվել, իրենք ավելի ագրեսիվ են դարձել, կնկատեք՝ չիպավորված շների քանակը քիչ է, որոնքոր ստերջացված են, այն էլ՝ այս ծանր վիճակում, երբ մենքլուրջ խնդիրներ ունենք՝ հիվանդությունների հետ կապված, հիմա մի հատ էլ կատաղությունը դրան չգումարվի: Կատաղության խնդիրը լուրջ է, որըշներիմիջոցով է տարածվում»,- լրացրեց Ադամյանը: Որպես օրինակ՝ մասնագետը նշեց, որ օտար երկրներում մարդը պատասխանատվության է ենթարկվում շանը տանից դուրս շպրտելու համար: «Մեզ մոտ դա չկա: Ամեն մարդ կարող է շունվերցնի, իբր, պատասխանատվություն վերցնի, որշուն է պահում, հետո այդ շանը հանի-գցի դուրս: Այդ թափառող շները բա՞ որտեղիցեն առաջացել. մեծ մասն այն շներն են, որոնք մի տեղից դուրս են եկել, դարձել են թափառող, փողոցիշներ, որոնք իրար հետ խաչասերվել են, անհայտ շներ են դուրս եկել: Բայց ասել, որ քաղաքը իսպառ պետք է ազատվի այդ շներից, սխալ կլինի, դա կենսաբազմազանության տեսակ է»,- բացատրեց մասնագետը: Բայց, մյուսկողմից, մեր զրուցակիցն առաջարկեց, որպեսզի մարզերում տեղական ինքնակառավարման մարմինները եւսիրենցհերթինստեղծեն կազմակերպություններ, որոնք կկարողանան հավաքել թափառող շներին, տանել ստերջացման, որիցհետոնոր բաց թողնեն:
«Բայց, անկեղծ ասած, դա չիօգնում, չի տալիս այն էֆեկտը, որըմենք կցանկանայինք ունենալ: Դա պատասխանատվության խնդրից է գալիս, երբ մարդիկ իրենցտներիցիրենց պահվող շներին հանում շպրտում են փողոց, առաջինը այդտեղից է պետքսկսել: Պետք է օրենսդրական կարգավորում անել, որով հնարավոր կլինի պատասխանատվության բերել այն մարդուն, որըիր տանից շանը կշպրտի դուրս, որն էլ հետո դառնում է փողոցային շուն: Այդ ստերջացումը իր նպատակն ունի, որպեսզի իրենք չբազմանան դրսում, որպեսզի քանակը ստաբիլ մնա: Բայց մեզ մոտ դա լավ չի արվում, դրա համար էլ քանակը ստաբիլ չիմնում, շները բազմանում են: Դրսի երկրներում ուղղակի բռնում են շներին եւ տանում են կենդանիների ապաստարաններ, որտեղ պահում են ուհետո մարդ են փնտրում, որ տանեն եւ պահեն շանը իրենց տանը: Բայց այնտեղ այդ մշակույթը կատարյալ է, մենք՝ հայերս, դեռ չենք հասել այդ մակարդակին. կան մարդիկ, որոնք անում են, բայց նրանց թիվը շատ քիչ է»,- նկատեց բնապահպանը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից, սակայն վերջինս, իր սովորության համաձայն, հեռախոսազանգերին չպատասխանեց: Բացի մարզերից, թափառող շները պատուհաս են դարձել նաեւ Երեւանի բնակիչների համար: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե ամեն օր ահազանգ է ստանում երեւանցիներից: Օրինակ՝ մեզ են դիմել Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր վարչական շրջանների բնակիչներ: Նրանց պատմելով՝ թափառող շների խմբի փողոցում կարելի է հանդիպել օրվա տարբեր ժամերին, նրանք անհանգստացնում են իրենց. հաչում են երեկոյան ժամերին, ոռնում են՝ խագարելով մարդկանց հանգիստը, քունը: ԻսկՋրվեժի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ երեկոյան 19.00-ից հետոՋրվեժիորոշ փողոցներում հնարավոր չիլինում քայլել. ամենուրեք սոված շներ են: Ի դեպ, այդ շներիթվում կան ե՛ւ ստերջացվածներ, ե՛ւ չստերջացվածներ: Օրինակ՝ Երեւանի թիվ 19 պոլիկլինիկա (Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան) այս տարի արդեն իսկ 22 երեխա է դիմել շան կծածի դեմ բուժում ստանալու համար։
Իսկ ի՞նչ է անում Երեւանի քաղաքապետարանը: Այնտեղից մեզ փոխանցեցին, որ թափառող շների հարցով զբաղվում են: Ավելին, մի քանի շաբաթից շահագործման կհանձնվի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնինորշենքը, որը կահավորված կլինի վիրահատարաններով, նախավիրահատական, հետվիրահատական բուժման համար անհրաժեշտ վանդակներով: Տեղեկացնենք, որ նախորդ տարվա տվյալներով՝ մայրաքաղաքում թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Անտուն շների քանակը վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, տեսակն էլ՝ դարձել ավելի ագրեսիվ:
Սյունէ Համբարձումյան