«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի լուծարման մասին հայտարարություններին, ասաց. «Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»:
-Պարո՛ն Խունդկարյան, տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, թե ինչու ՀՀ վաճռաբեկ դատարանի նախագահը չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: Ի՞նչ խնդիր ունեք, որ չեք կարողանում ժողով հրավիրել. շուրջ 8 ամիս է անցել:
-Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղականաք ընդհանուր ժողովի օրվա մասին: Ընդհանուր Ժողովը բաղկացած է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, եւ ընդհանուր ժողովը, այսպես ասած,ինքը ճկուն մարմին չէ, որ անընդհատ 230-ին հավաքես, որեւէ հարց քննարկես. դրա համար գոնե պետք է օրակարգ ձեւավորես: Դուք պատկերացրեք այս ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին անընդհատ աշխատանքից կտրել բերելորեւէ հարցի քննարկման ժամանակ ու դա անընդհատ անել. դա շատ խնդրահարույց է: Մենք հիմա ունենք հավաքված օրակարգ:
-Այսինքն՝ դատավորներին չէի՞ք կարողանում հավաքել, որ ԲԴԽ դատավոր թեկնածուի հարցը քնարկեք:
-Այսպես ասեմ, Դատական օրենսգիրքը սահմանում է հետեւյալը. երբ Վճռաբեկ դատարանի նախագահը ստանում է գրություն Բարձրագույն դատական խորհրդի նախագահից՝ թափուր տեղ առաջանալու մասին, 1 ամսվա ընթացքում պարտավոր ենք ժողով հրավիրել:
Մենք 1 ամսվա ընթացքում ժողովը հրավիրեցինք,ու եթե չկա դրանից հետո դրական արդյունք, այ թե դրանից հետո ինչ պետք է լինի, ինչ պարբերականությամբ, ինչ սկզբունքով պետք է հրավիրվի, օրենքը դրա կարգավորումը չի տալիս, եւ հիմա մենք սպասել ենք, որպեսզի ընդհանուր ժողովի քննարկման համար անհրաժեշտ օրակարգ հավաքվի, որը հավաքվելու է շուտով:
-Կոնկրետ ե՞րբ է լինելու դատավորների ժողովը:
-Երբ հրամանը ստորագրված լինի, Դուք դրա մասին կիմանաք:
-Դուք՝ որպես Վճռաբեկ դատարանի նախագահ, ի՞նչ խնդիր ունեք ԲԴԽ-ի հետ: Լուրեր կան, որ Վճռաբեկի դատավորները ասում են՝ ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ իրենց պատժի կամ ասի, թե ինչ անեն:
-Վճռաբեկ դատարանն ունի իր գործառույթները, Բարձրագույն դատական խորհուրդը ունի իր գործառույթները, եւ այս գործառույները ո՛չ իրար հետ առնչվում են, ո՛չ էլ նույն ճանապարհի վրա են կանգնում:Եթե որեւէ դատավոր թույլ է տալիս որեւէ խախտում, ապա պետք է լինի որեւէ մարմին, որը պետք է դատավորին ենթարկի պատասխանատվության. սա՝ մեկ: Հիմա ԲԴԽ-ի դերը եւ նրա սահմանադրական առաքելությունը դատարանների եւ դատավորների անկախության երաշխավորը լինելն է, եւ նրա հիմնական գործառույթը՝ դատավորներ նշանակելն ուոչ պատշաճ վարքագիծ ունեցող դատավորներին չակերտավոր աշխատանքից հեռացնելը: Նախ՝ ի սկզբանե ասեմ, որո՛չ ԲԴԽ-ի, ո՛չՎճռաբեկ դատարանի եւ ո՛չ էլ Վճառաբեկ դատարանի նախագահի միջեւորեւէ հակասություն չկա, որեւէ Ձեր ակնկալած հակատրամադրություններ չունեն: Մենքունենք ԲԴԽ-ում դատավոր գործընկերներ, իրավաբան գիտնական գործընկերներ, եւ բոլորն էլ իրենց ծանրաբեռնված աշխատանքով ի կատար են ածում իրենց գործառույթները: Հարաբերությունները նորմալ աշխատանքային եւ հարգալից մթնոլորտումեն: Որեւէ պրոբլեմ,որեւէ անհարթություն ես չեմ տեսնում:
-Այդ դեպքում ինչո՞ւ էիք դատարանների նախագահներին հավաքել «Ռոսպիա» ռեստորանում: Ասում էին, որ ցանկանում եք ամեն ինչ անել ԲԴԽ-ին ստվերում թողնելու եւ դատարանների նախագահների ինստիտուտը վերականգնելու համար:
-ԲԴԽ-ն ունիիր սահմանադրական առաքելությունը, եւ որեւէ անձի որեւէ նախաձեռնություն չի կարող այդ սահմանադրական առաքելության ուղղությունները վերացնել. սա ընդունենք որպես սկզբունք: Ես բազմիցս տարբեր հարթակներում բարձրաձայնել եմ, որպետք է միշտ երկխոսություն լինի թե՛ դատավորների, թե՛ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ: Այսինքն՝ որպեսզի ԲԴԽ-ի ներկայացուցիչները հասկանան՝ ինչ խնդիր կա, ինչ խնդիր չկա, դրա համար պետք է երկխոսել, որպեսզի մենք՝ դատավորներս, հասկանանք՝մյուս դատավորները ինչ խնդիր ունեն, եւ մենք կարողանում ենք այդ խնդիրները միահամուռ կերպով լուծենք: Եթե մենք գույքագրենք պրոբլեմները, այսինքն՝ աշխատանք պետք է արվի, երկխոսություն պետք է արվի, որ մենք ունենանք նորմալ դատական իշխանություն:
-Բարձրացվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւմենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: 2005 թվականի Սահմանադրության փոփոխություններովնոր որակ տրվեց Վճռաբեկ դատարանի լիազորություններին: Մենքունենք գործըքննողԱռաջին ատյանի դատարան, մենքունենք բողոքի սահմաններում գործը քննող Վերաքննիչ դատարան, որը կաշկանված է վերաքննիչ բողոքով, եւ լուծումը պետք է տա վերաքննիչ բողոքի սահմաններով, եւ մենք ունենք Վճռաբեկ դատարան, ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը համարվում է իրավունքի դատարան:
Այսինքն՝ ունենք փաստի գնահատականը տվող եւ իրավունքի նորմեր կիրառող Առաջին ատյանի դատարան, ունենք փաստի որոշակի գնահատում տալու լիազորություն ունեցող եւ իրավունքի մեկնաբանություն տվողՎերաքննիչ դատարան եւ ունենք իրավունքի դատարան՝ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելությունը օրենքների միատեսակ կիրառության ապահովումն է եւ անձանց իրավունքների հիմնարար խախտումների վերացումը: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որմեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան:
Քնար Մանուկյան