Իտալիայի գավաթի 1/2 եզրափակչի «Յուվենտուս» – «Միլան» հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Երեւանի ժամանակով 23:45-ին, հետաձգվել է կորոնավիրուսի տարածման վտանգներից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:
Դեռեւս պարզ չէ, թե, երբ կկայանա հանդիպումը:
Ըստ իտալական մի շարք լրատվամիջոցների հնարավոր է, որ Իտալիայում ֆուտբոլը դադարեցվի որոշ ժամանակով, իսկ Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները կարող են անցկացվել երկրի սահմաններից դուրս:
Էդմոն Մարտիրոսյան