Առջեւում ամառային տրանսֆերային պատուհանն է: Ֆուտբոլային թոփ ակումբները օգտվում են առաջնություններում ստեղծված դադարից եւ կազմում են իրենց տրանսֆերային ծրագրերը: Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնան» առաջիկա ամռանը կարող է հրաժարվել թիմի ֆուտբոլիստներ Անտուան Գրիզմանից եւ Ուսման Դեմբելեից:
Կատալոնական ակումբը ամռանը ցանկանում է ձեռքբերել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին եւ իտալական «Ինտերի» արգենտինացի ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսին: Եթե «կապտառնռագույններին» հաջողվի իրականացնել այդ տրամսֆերները, ապա Գրիզմանի եւ Դեմբելեի համար մեկնարկային կազմում հայտնվելը կդառնա անհնարին:
Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսին «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է թիմում տեսնել, որպես ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին փոխարինողի, իսկ Նեյմարին կատալոնական թիմում ամեն շատ ցանկանում է տեսնել թիմի առաջատարը` Լեո Մեսսին:
Էդմոն Մարտիրոսյան