«Բարսելոնան» պատրաստվում է բաժանվել թիմի 8 ֆուտբոլիստներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա ամռանը ծրագրում է լուրջ փոփոխություններ կատարել թիմում։ Ինչպես, տեղեկացնում է Sport.es-ը , կատալոնական թիմի ղեկավարությունը ծրագրում է բաժանվել թիմի միանգամից 8 ֆուտբոլիստներից։

Ըստ աղբյուրի ՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կապտանռնագույնների» ճամբարը կլքեն Իվան Ռակիտիչը եւ Արտուրո Վիդալը, որոնց պայմանագիրը ավարտվում է 2021 թվականի ամռանը։

Նշվում է, որ իսպանական ակումբը ցանկանում է անվճար բաց չթողնել ֆուտբոլիստներին, այդ պատճառով էլ պատրաստ է նրանց ծառայություններից հրաժարվել արդեն առաջիկա ամռանը։ Թիմը կարող են լքել նաեւ դարպասապահ Նետուն, պաշտպաններ Սամուել Ումտիտին ու Ժունիոր Ֆիրպոն, կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն ու թիմի նորեկ Մարտին Բրեթուեյթը։ Կատալոնացիների ամենախոշոր վաճառքը կլինի թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ում ակուբը ամենայն հավանականությամբ կհանի տրանսֆերի կամ կփորձի օգտագործել ՊՍԺ-ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին ձեռքբերելու համար։

Հիշեցնենք, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Լոնդոնի «Արսենալն» ու «Մանչեստեր Յունայթեդը»։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս