Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հերթական օգնությունն է տրամադրել Մադեյրայի հիվանդանոցներին` պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով:
Առողջապահության եւ քաղաքացիական պաշտպանության տարածաշրջանային քարտուղար Պեդրո Ռամոսը հայտարարել է, որ ֆուտբոլիստը տարածաշրջանի բուժհաստատությունների համար գնել է թոքերի արհեստական օդափոխության 5 սարք:
Ռամոսը հանդես է եկել մամուլի ասուլիսով եւ հաստատել, որ Ռոնալդուն անընդհատ կապի մեջ է առողջապահության մարմինների հետ:
Պորտուգալիայում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 4,268, որոնցից մահացել են 76-ը, իսկ բուժվել 43-ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն շարունակում է իր ընտանիքի հետ մնալ կարանտինի մեջ: Պորտուգալացու ակումբակիցներից կորոնավիրուս էր հայտնաբերվել իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի, ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդիի եւ արգնետինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մոտ:
Էդմոն Մարտիրոսյան