Արգենտինայի հավաքականի եւ կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հայտարարել է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կհրաժարվեն իրենց աշխատավարձերի 70%-ից։ Ընդ որում, ֆուտբոլիստները այդ գումարը կփոխանցեն թիմի մյուս աշխատակիցներին, որպեսզի վերջիններս իրենց աշխատավարձերը ստանան ամբողջությամբ,« Վերջին շրջանում շատ բան է գրվել եւ խոսվել «Բարսելոնայի» մասին ՝ կապված աշխատավարձերի նվազեցման հետ։ Ցանկանում եմ հաստատել, որ մենք շ ցանկացել ենք գնալ աշխատավարձերի նվազեցման, քանի որ հասկանում ենք՝ իրավիճակը դւորս է եկել սահմաններից։ Խաղացողները առաջինը պետք է օգնեն ակումբին, եթե կա այդպիսի խնդրանք։ Շատ դեպքերում մենք արել ենք դա սեփական նախաձեռնությամբ, որոշ դեպքերում էլ ՝ ելնելով իրավիճակի կարեւորությունից։ Այդ իսկ պատճառով մեզ չի դադարում զարմացնել այն, որ ակումբում եղել են մարդիկ, ովքեր փորձել են մեզ ճնշել ՝ այնելու համար այն, ինչը մենք լավ հասկանում ենք եւ անում ենք։ Իրականում այս հարցի շուրջ համաձայնության գալը ձգձգվեց մի քանի օր, որովհետեւ մենք փնտորւմ եէին այն բանաձեւը,որով կարող ենք այս դժվարին պահին օգնել ակումբի աշխատակիցներին»,-գրել է Մեսսին իր պաշտոնական էջում։
Հիշեցնենք, որ COVID-19 x կորոնավիորւսի տարածման պատճառով դադարեցված են եվրոպական գրեթե բոլոր առաջնությունները, ինչ պատճառով էլ ակումբները ֆինանսական ճգնաժամի առաջ են կանգնում։
Էդմոն Մարտիրոսյան