Ինչ իրավիճակ է սահմանամերձ Կոթի գյուղում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին սահմանում հանգիստ է, հակառակորդի կողմից գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը։

«Գյուղացիների մոտ խուճապ չկա, ամեն մեկը զբաղված է իր առօրյա աշխատանքով։ Կրակոցներ չկան, հանգիստ է»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանական զինուժն ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ:

Հակառակորդի գնդակից վիրավորվել էր 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս