Արդարադատության նախարարի կնոջը՝ Տաթևիկ Սարգսյանին պատկանող փաստաբանական ընկերությունը կառավարությունից դրամաշնորհ է ստացել։ Այս մասին հայտնեց նախարարի կինը, սոցցանցի իր էջում գրառում կատարելով և նշելով, որ TR Law Firm ընկերությունը դրամաշնորհ է ստացել կառավարությունից 5-րդ ծրագրի շրջանակներում։
Նշենք, որ TR Law Firm փաստաբանական ընկերությունը պատկանում է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կնոջը՝ Տաթև Սարգսյանին։
Կայքերից մեկի տեղեկությունների համաձայն․ «Հիմնադրման օրվանից սկսած իրավաբանական մասնավոր ընկերությունն ակտիվ գործի է լծվել՝ դատի տալով այն անձանց, որոնք նախարար ամուսնու ականջին ոչ հաճո հրապարակումներ են անում և, ըստ նախարարի, վիրավորում են իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը՝ միաժամանակ պահանջելով հատուցել պատճառված վնասը»։
Տաթեւիկ Սարգսյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախարարի տիկնոջ ունեցած դրամական միջոցը 2018-ի տարեվերջին կազմել է 640 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում նախարարի կնոջ փոխառությունը կազմել է 6650 դոլար: Տաթեւիկ Սարգսյանի հայտարարագրած եկամուտը գոյացել է երկու վայրից ստացած աշխատավարձից, որը կազմել է ընդհանուր ամսական 249 հազար դրամ:
Իսկ տրված փոխառություններից ստացած տոկոսը կազմել է 180 դոլար: