Այսօր` մայիսի 2-ին կկայանա «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի «Միասին մենք կարող ենք» խորագիրը կրող համերգը, որի շրջանակներում կանցկացվի նաեւ բարեգործական աճուրդ: Հիմնադրամի պաշտոնական կայքը հայտնում է, որ աճուրդին կմասնակցեն մի շարք անվանի դեմքեր: Աճուրդին են միացել Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանսիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» աստղ Պոլ Պոգբան, Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվողներ Դիդյե Դրոգբան եւ Նիկոլյա Անելկան, հայ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, հայազգի հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը, բռնցքամարտկներ Արթուր Աբրահամն ու Վիկ Դարչինյանը եւ մի շարք այլ հայտնի դեմքեր:
Նրանք աճուրդի են հանել իրենց մարզաշապիկները եւ այլ անձնական իրեր:
Աճուրդից հավաքված ողջ գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին:
Էդմոն Մարտիրոսյան