«Արսենալը» իջեցրել է Մխիթարյանի տրանսֆերային արժեքը. Mirror

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում 10մլն ֆունտ ստերլինգի դիմաց պատրաստ է հրաժարվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից, հաղորդում է Mirror-ը: Մեր ֆուտբոլիստը այժմ վարձակալական հիմունքներով խաղում է իտալական «Ռոմայում»: Հռոմեական ակումբն էլ Մխիթարյանի ամբողջական տրանաֆերային իրավունքները ձեռք բերելու գլխավոր ֆավորիտն է:

Ավելի վաղ հաղորդվում է, որ «Զինագործները» «Գայլերից» պահանջել են 18մլն ֆունտ ստերլինգ Մխիթարյանի դիմաց, ինչն էլ հռոմեական թիմի ղեկավարության կողմից մերժվել էր:

Հիշեցնենք, որ Հենրիխը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 6 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս