Ինչ աշխատանքներ իրականացնելիս է զոհվել ականի վրա պայթած զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 4-ին՝ ժամը 19:05-ի սահմանում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1988թ. ծնված Տարոն Ռուբիկի Պողոսյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողները խմբով գնացել են ինժեներական աշխատանքներ կատարելու, ինչի ժամանակ էլ  ականի պայթյունից զինծառայողը զոհվել է:

Հավելենք, որ 32-ամյա Տարոն Ռուբիկի Պողոսյանը Արարատի մարզի բնակիչ էր:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:




Լրահոս