Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել․
Այսօր իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:
Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել եւ իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:
Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը: