Շինընկերությունն արձագանքում է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ ասաց, որ համաճարակով պայմանավորված Հայաստան է վերադարձել մոտ 70 հազար մարդ եւ այժմ անհրաժեշտություն կա ապահովել այդ մարդկանց աշխատանքով. «Այդ նպատակով որոշում է կայացվել նախնական մոտ 100 կրթական ու առողջապահական հաստատությունների հիմնանորոգում մեկնարկել, որոնցում կարող են ներգրավվել նաեւ արտագնա աշխատանքի մեկնող մարդիկ։ Բայց կառավարությունն ունի մի մտահոգություն. արդյոք կգտնվե՞ն բավարար շինարարական ընկերություններ, որոնք կմասնկացեն մրցույթներին՝ այդ աշխատանքները կառավարության պահանջներին համապատասխան որակով կատարելու համար», – նշել էր նա:

ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց «Ղարիբյանշին» ընկերության տնօրեն Արամ Ղարիբյանի հետ: Արդյոք ընկերությունը պատրաստ է եւ կարող է մասնակցել մրցույթին: Մեր հարցին ի պատասխան՝ Ղարիբյանն արձագանքեց. «Նոր եմ լսում այդ մասին, կոնկրետ մրցույթ լինի, կդիմենք: Մեր ընկերությունը հնարավորություն ունի, ճիշտ է, այս պահին մենք գործ չունենք անելու»:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ ընկերությունը երբեւէ չի մասնակցել պետական գնումների գործընթացին. «Բայց մենք կարող ենք ամեն տեսակի շենք էլ կառուցել», -վստահեցրեց Ղարիբյանը:

Ս.Հ.




Լրահոս