ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղուկ գազի մեկ լիտրը խմելու ջրից էժան է վաճառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հեղուկ գազի մեկ լիտրը խմելու ջրից էժան է վաճառվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազի մեկ լիտրը հայաստանյան որոշ գազալցակայաններում վաճառվում է 80 դրամով, իսկ որոշներում 100-130 դրամով: «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հեղուկ գազի շուկային ասաց, որ Հայաստանում այն լճացել է, իսկ պահանջարկը՝ նվազել.

«Հեղուկ գազը լճացել է, դրա համար էլ գինը նվազել է: Բայց հիմնականում ստեղծված իրավիճակը պայմանավորված է համաշխարհային գների նվազման հետ: Խոշոր վաճառողները Ռուսաստանը, Իրանը, Իրաքը նվազեցրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր նվազել է», – նշեց նա: Մասնագետը հստակ ժամկետներ չնշեց, թե մինչեւ երբ կպահպանվի գնային այս պատկերը:

«Հիմնականում այն վաճառվում է 100 դրամով: Հասել ենք այն վիճակին, որ հեղուկ գազի մեկ լիտրն այսօր Հայաստանում ջրից ավելի էժան է վաճառվում: Ներմուծողները որքան հնարավոր է, ինչքան տեղ ունեն, փորձել են պահեստավորել, բայց այնպես չէ, որ մեծ բազաներ ունեն այն պահեստավորելու, հետո՝ ավելի թանկ գնով վաճառելու համար»,- նկատեց մասնագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս. Հ.




Լրահոս